հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Mercedes-ը, մոտ 450 մ ապառաժ քարերին բախվելով, շրջվել և հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Mercedes-ը, մոտ 450 մ ապառաժ քարերին բախվելով, շրջվել և հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորին փրկարարները դուրս են բերել գետից։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Վթարի մասին Ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: