հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին. Գևորգ Պետրոսյան

Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին. Գևորգ Պետրոսյան

«Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ուսանողը, որ ուսանող է, մի քանի առարկայից անբավարար ստանալու դեպքում դուրս է մնում բուհից: Բա Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները»,, էսքան լիկվիդով (նկատի ունեմ՝ Կառավարության գործունեության բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումները՝ տնտեսական աճի անկում, աղքատության և գործազրկության աճ, առողջապահական աղետ, իրավական անվտանգության կորուստ, դատական համակարգի փոշիացում, մարդու իրավունքների համատարած խախտումներ, սոցիալական անհավասարության խորացում, միջազգային հարաբերությունների համակողմանի փչացում, Արցախի խնդրի անէացում և այդպես շարունակ, ինչու՞ չեն հեռացվում «խաղից»...

Հա, վայ, մոռացել էի՝ արտակարգ դրություն է...

Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...»,- գրել է պատգամավորը

  • Կիսվել: