շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բոլոր ռեստորանները կքանդվեն, կվերականգնվի այգու սկզբնական տեսքը

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բոլոր ռեստորանները կքանդվեն, կվերականգնվի այգու սկզբնական տեսքը

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

՛՛Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝

Տաշիր պիցցա,

Լաբիրինտ,

Նովելլա մյուզիք հոլ,

Մոնտանա մյուզիք հաուս,

Հուկահ լաունջ & Ռումս,

և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի՛՛.-նշել է նա:

  • Կիսվել: