շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան

Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին 4․․․-5 աստիճան»։

  • Կիսվել: