երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, որոշ վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
 
Երևան քաղաքում հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 5–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։

  • Կիսվել: