հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի

ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: 

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ 

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

  • Կիսվել: