հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում

Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վերջին գնահատումների համաձայն՝ ԵՄ-ում հնարավոր կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած կոնցենտրացիաների հետ: Այս մասին տեղեկանում  ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ասթման և շաքարային դիաբեդը:

Չնայած, որ 2005-ի համեմատ 2021 թվականին կախված մասնիկների (PM2.5) ազդեցությամբ առաջացած մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի:

2021 թվականին ԵՄ-ում օդի աղտոտվածության ազդեցությանը վերագրվում է.

  • կախված մասնիկների (PM2.5) աղտոտվածության ազդեցություն -253 000 մահ,
  • ազոտի երկօքսիդի աղտոտվածության ազդեցություն -52 000 մահ,
  • օզոնի կարճաժամկետ ազդեցություն - 22 000 մահ:

  • Կիսվել: