կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում. ժամանել են փրկարարները

Օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում. ժամանել են փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:

Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցում, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»:

  • Կիսվել: