ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում. ԵՊՀ ռեկտոր

Ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում. ԵՊՀ ռեկտոր

Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց ռեկտորը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։

Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը։

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են:

  • Կիսվել: