երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Ոչ փող եմ ուզում, ոչ տուն, ոչ ավտոտնակի տեղ, բակ եմ ուզում․ քաղաքացին Ավինյանին հիշեցրեց, որ իր մոտ է եղել և հանձնարարականը չի կատարվել

Ոչ փող եմ ուզում, ոչ տուն, ոչ ավտոտնակի տեղ, բակ եմ ուզում․ քաղաքացին Ավինյանին հիշեցրեց, որ իր մոտ է եղել և հանձնարարականը չի կատարվել

Հիշում եք, ես ձեզ մոտ եղել եմ, հանձնարարեցիք, ձեզ մոտ նստած ընկերը զանգեց թաղապետարան եւ մինչեւ հիմա ոչ մի բան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Նոր Նորքում քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ նրան դիմելով ասաց բնակիչներից մեկը:

«Ոչ փող եմ ուզում, ոչ տուն, ոչ ավտոտնակի տեղ, բակ եմ ուզում: 5 տարի է ձգձգում են»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ այդ հարցը կլուծվի. «Վստահ եղեք, 215 բակ ենք սարքում միայն այս տարի, դա մեզ համար ուրախալի է, որ այսպիսի պահանջ է դրվում»:

Մի կին էլ դիմելով թեկնածուին, ասաց. «Էնքան եմ ուզում ձեզ հետ կապ ունենամ, զանգում եմ՝ օպերատորները զբաղված են»:

  • Կիսվել: