հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ո՛չ Մաթևոս Ասատրյանի, ո՛չ փոխմարզպետի ընտանիքի անդամները Արագածոտնի ողբերգական դեպքին չեն մասնակցել․ դեպքը տեղի է ունեցել երթևեկության ժամանակ իրար չզիջելու պատճառով

Ո՛չ Մաթևոս Ասատրյանի, ո՛չ փոխմարզպետի ընտանիքի անդամները Արագածոտնի ողբերգական դեպքին չեն մասնակցել․ դեպքը տեղի է ունեցել երթևեկության ժամանակ իրար չզիջելու պատճառով

Մոտ մեկ ժամ է, ինչ մամուլում տարածվում է, թե իբր ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասնակիցները, դեպքն էլ իբր քաղաքական հողի վրա է։  Ոստիկանության civic.am-ի աղբյուրները հերքեցին պատգամավորի և փոխմարզպետի հարազատների մասնակցության մասին լուրերը: Դեպքը, ըստ աղբյուրի՝ ծագել է երթևեկության ժամանակ իրար չզիջելու պատճառով։ Մի կողմում Ապարանում բնակվող  երիտասարդներ են, մյուսում՝ Երևանից ժամանած ծագումով ապարանցիներ։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: 
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:
Եվ մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից  մեկը ևս մահացել է:  
Փաստի առթիվ ՔԿ-ում հարուցվել է քրգործ։ 

  • Կիսվել: