Նույնիսկ Օլիմպիական խաղերն են հետաձգվել․«Նորք» ԻԿՀ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը քաղաքացիներին հորդորում է մնալ տանը՝ մատնանաշելով, որ անգամ Օլիմպիական խաղերն են հետաձգվում 2021 թվական։
«Նախորդ 2 անգամները Օլիմպիական խաղերը չեղարկվել են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների պատճառով»,- գրված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ «Նորք» ԻԿՀ-ի բժիշկ-վարակաբանը մանրամասներ էր ներկայացրել իրենց առօրյայից։ Մասնավորապես, նա նշել էր, որ արդեն 13 օր է, ինչ գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել է։
«24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս,մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս»,- գրել էր նա և վրդովմունք հայտնել, թե բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
«Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը…»,- գրել էր վարակաբանը։


