շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նույնիսկ Ապշերոնը ադրբեջանական պատմական տարածք չէ. իրանագետ

Նույնիսկ Ապշերոնը ադրբեջանական պատմական տարածք չէ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Նա, մասնավորապես, նշել է․

«Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բռնապետը բարբաջում է իբր «ադրբեջանական պատմական տարածք Արևմտյան Զանգեզուրի» մասին՝ նկատի ունենալով Սյունիքը։

Բան այն է, որ նույնիսկ Ապշերոնը ադրբեջանական պատմական տարածք չէ, որովհետև, երբ Ռուսական կայսրությունը նվաճում էր այն Իրանից, այդ թերակղզում միայն մեկ թյուրքալեզու բնակավայր կար՝ շատ խոսուն Թյուրքան (պարսկերեն՝ «թյուրքեր») անվանումով, և նույնիսկ Բաքուն պարսկախոս ավան էր, որտեղ, ի դեպ, հայերն արդեն բնակվում էին»։

  • Կիսվել: