չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նուռնուսում  հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ոստիկանությանը

Նուռնուսում հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ոստիկանությանը

 «911» ծառայություն  նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Primenews.am-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին,  որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:  Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

  • Կիսվել: