Նուրբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկված հրդեհը դեռ չի մարվել
Նուրբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկված հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին հետևյալը. «Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»։



