երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի

Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Ինչպես գրում է civilnet.am-ը, ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը՝ առանց մրցույթի․ «․․․ այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայն դեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա»։  Լրատվամիջոցը նշում է նաև, որ «Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: