չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Նունե Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, տիկին Նունե Սարգսյանը թանգարանի տնօրենի՝ Ռուզան Սարյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին, եղել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում:

Շրջայցի ընթացքում տիկին Սարգսյանին են ներկայացվել թանգարանի ընթացիկ աշխատանքները, կրթական ու մշակութային ծրագրերը, ինչպես նաև՝ առաջիկա անելիքները:

  • Կիսվել: