երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը կփակվեն

Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը կփակվեն

Խնդիր ունենք փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը, և իրականացնել նոր աղբավայրի նախագծման և կառուցման աշխատանքները: Այս մասին այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է, մրցույթն հայտարարվել է, այս պահին քննարկվում են ընկերությունների ներկայացրած գնային առաջարկները:Առաջիկայում կընտրվի ամենահարմար գնային առաջարկ ներկայացնող ընկերությունն ու կսկսվի գործընթացը»:

Նա տեղեկացրեց, որ աշխատանքների համար նախատեսված են 26 մլն դոլար, որից 10 մլն դրամը դրամաշնորհ է, 16 միլիոնը՝ վարկային միջոցներ են:

«Այս հարցը կարևոր է, թե առողջապահական, թե բնապահպանական տեսանկյունից»: 

  • Կիսվել: