Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին կանչել են ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Նայջել Քեյսիին և Պիեռ Լևիին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ առաջինը Սմոլենսկայա հրապարակ է ժամանել բրիտանացի դիվանագետը։ Նա մոտ 30 րոպե է անցկացրել նախարարությունում և չի պատասխանել մամուլի հարցերին։
Այնուհետև ֆրանսիացի դիվանագետն է լքել շենքը՝ այնտեղ անցկացնելով մոտ 40 րոպե. նա ևս հրաժարվել է զրուցել լրագրողների հետ։