Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. Կամո Ցուցուլյանը դեպքի վայրում է
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Աշխատանքներին ներգրավված են ՓԾ 6 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ (31 փրկարարական ծառայող), Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներեկան տեխնիկա։
Հրդեհի վայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր։
Դեպքի վայրում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Հրդեհաշիջման ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։


