ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։34-ին։ Մոտ 400-500 քմ տարածքում այրվել է կենցաղային աղբ:

  • Կիսվել: