շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նուբարաշենի աղբավայրում առկա է մեծ ծավալի ծխածածկույթ․ այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա․ Ավինյան

Նուբարաշենի աղբավայրում առկա է մեծ ծավալի ծխածածկույթ․ այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա․ Ավինյան

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
"Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։
Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։
Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։
Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված",-գրել է նա։

  • Կիսվել: