երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

2023 թվականի սեպտեմբերի 28-ին, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները համատեղ չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:

Խուզարկության ընթացքում սառնարանի դռան վրա առկա կետչուպի պոլիէթիլենային տուփի միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս, իսկ խցի սանհանգույցից՝ 4 լիտր տարողությամբ, գինուն բնորոշ հոտվ, ինքնաշեն զանգված: 

Ըստ խցում պահվող կալանավորված անձ Հ.Ա.-ի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն: 

Փաստի առթիվ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: