հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նոյեմբերին հարկ վճարողների հետ ապահովել ենք 201.4 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Նոյեմբերին հարկ վճարողների հետ ապահովել ենք 201.4 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարողների հետ մեր միասնական ջանքերի շնորհիվ կարողանում ենք պահպանել հարկային մուտքերի բարձր աճի դրական միտումը: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ֆեյսբուքյան էջում:
 
«2025 թվականի նոյեմբերին հարկ վճարողների հետ ապահովել ենք 201.4 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 22.3 մլրդ դրամով կամ 12.5 %֊ով։
 
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրվել են 2 տրլն 441. 9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 292.6 մլրդ դրամով կամ 13.6%-ով։
 
Հարկային եկամուտների կայուն և առաջանցիկ աճը վկայում է տնտեսական ակտիվության ու բիզնես միջավայրի զարգացման, հարկային կարգապահության բարձրացման ու ստվերի նվազման, հարկային վարչարարության արդյունավետության և հանրային վստահության աճի մասին։
 
Այս արդյունքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարկ վճարելու բարեխիղճ և հոգատար մշակույթն այլընտրանք չունի, իսկ մեր ձևավորած բաց ու մարդակենտրոն միջավայրը՝ հիմնված երկխոսության և գործընկերության վրա, նպաստում է այդ մշակույթի ամրապնդմանը։
 
Շնորհակալություն եմ հայտնում հարկ վճարողներին՝ ցուցաբերած կարգապահության, պատասխանատվության և վստահության համար»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: