կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարող են մեկնել ՔՈՎԻԴ 19-ի դեմ լիարժեք պատվաստվածները

Նոյեմբերի 8-ից ԱՄՆ կարող են մեկնել ՔՈՎԻԴ 19-ի դեմ լիարժեք պատվաստվածները

Նոյեմբերի 8-ից սկսած օդային ճանապարհով ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պարտավոր են ներկայացնել ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու մասին ապացույց և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

՛՛Բացառությունները խիստ սահմանափակ են։ ԱՄՆ մուտք գործելու համար ընդունելի են համարվում այն պատվաստանյութերը, որոնք հաստատված եմ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից և արտակարգ իրավիճակներում կիրառման նպատակով արտոնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Պատվաստանյութերի այդ ցանկում ներառված են Հայաստանում առկա 4 պատվաստանյութեր, մասնավորապես՝

Աստրա Զենեկա

Մոդերնա

BIBP/Սինոֆարմ

Սինովակ/ Կորոնա վակ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: