կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի: Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

  • Կիսվել: