երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոյեմբերի 19-20-ը ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը․ քաղաքապետարան

Նոյեմբերի 19-20-ը ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը․ քաղաքապետարան

Քաղաքապետարանը իրազեկում է երևանցիներին․
 
«Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»:

  • Կիսվել: