շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոյեմբերի 10-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 158 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված

Նոյեմբերի 10-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 158 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 158 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 13, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, վստահված գույքը հափշտակելու, շորթման և խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, հոգեկան ներգործության, ավազակության, դրամանենգության, ահաբեկչության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընտանեկան բռնության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, ավազակության՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 2 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: