ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նորություն ասեմ, որի մասին դեռ ԱԻՆ-ում տեղյակ չեն. Ֆելիքս Ցոլակյան

Նորություն ասեմ, որի մասին դեռ ԱԻՆ-ում տեղյակ չեն. Ֆելիքս Ցոլակյան

Մի նորություն պետք է ասեմ, որի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղյակ չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը պարզաբանեց. «Աշխատանք է տարվում հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ»։

Ցոլակյանն ասաց, որ չի կարող լրիվ բացել, թե ինչ ձևով է դա:

«Աշխատանք ենք տանում, որ հրշեջ-փրկարարները ավելի էժան գներով կարողանան բնակարան ստանալ: Հնարավոր է հասնենք նրան, որ որոշ փրկարարներ պարգևատրման ձևով բնակարաններ ստանան»,–ասաց Ցոլակյանը

 

  • Կիսվել: