ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նորքի «Մանկան տան» COVID-19-ի համաճարակային օջախը համարվում է վերացած

Նորքի «Մանկան տան» COVID-19-ի համաճարակային օջախը համարվում է վերացած

 Նորքի «Մանկան տան» COVID -19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած` ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը։ Այս մասին հայտնում են Արաբկի ԲԿ-ից։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նորքի «Մանկան տան» COVID -19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած` ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը, քանի որ հիվանդության վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից «Արաբկիր» ԲՀ-ի մասնագիտական խումբը, առողջապահության նախարարի հանձնարարականով, անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել տեղում` հենց «Մանկան տանը», իսկ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող երեխաները բուժվել են «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: