Նորք-Մարաշի պուրակում տնկվել է շուրջ 500 հասուն ծառ և մշտադալար թուփ. Ավինյան (տեսանյութ)
Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի վերջնամասում գտնվող պուրակում տնկեցինք շուրջ 500 հասուն ծառեր և մշտադալար թփեր՝ ձևավորելով նոր ու կանաչ միջավայր երևանցիների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Նորք-Մարաշում վերակառուցել ենք նաև Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի ֆուտբոլի դաշտը, որտեղ մեր երեխաները հնարավորություն ունեն խաղալ նոր ու բարեկարգ պայմաններում:
Բացի այդ, Երևանում կավելանա ևս մեկ շների համար նախատեսված զբոսայգի՛՛,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:


