երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել

Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել

17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից:

Գերատեսչության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ Գյուրջյան փողոցի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում են փաթեթավորված տոլեր։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

  • Կիսվել: