երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ

Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ

Նոյեմբերի 5-ին, ժամը 14։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկակար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են տան բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և ծղոտե ծածկը՝ մոտ 30 քմ։

  • Կիսվել: