կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր ուսումնական տարում 10-րդ դասարանի հանրակրթական նոր չափորոշիչը չի ներդրվի

Նոր ուսումնական տարում 10-րդ դասարանի հանրակրթական նոր չափորոշիչը չի ներդրվի

Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի հանրակրթական պետական չափորոշիչը՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Նախապես հայտարարված 10-րդ դասարանում չափորոշիչը չի ներդրվի:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ դասագրքերի ստեղծման մրցույթում 10-րդ դասարանի համար պահանջվող 22 անուն դասագրքերից հայտ է ներկայացվել 12 դասագրքի համար: Հաշվի առնելով իրավիճակը՝ որոշվել է, որ 10-րդ դասարանում հանրակրթական նոր չափորոշիչը կներդրվի հաջորդ ուստարի:

Փոխնախարարի խոսքով՝ ձեռք բերված փորձը կօգնի հաջորդ տարիներին գործընթացն իրականացնելիս կատարել համապատասխան փոփոխություններ՝ փորձաքննության ընթացքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

  • Կիսվել: