«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
««Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Մասնավորապես պատրաստակամ ենք համագործակցել երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակից դուրս գալու լուծումների և ծրագրային դրույթների առաջարկների մասով:
Քաղաքական-տնտեսական ոլորտի մեր փորձառու մասնագետներն ու գործիչները պատրաստ են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց նպաստը բերել՝ ի շահ մեր երկրի և մեր ընդհանուր ազգային նպատակների»,- ասվում է հայտարարությունում։