երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից

Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից

Նախնական տեղեկություններով՝ քիչ առաջ Գյումրիում հագուստի խանութի սպանված սեփականատեր Անահիտ Իսկանդարյանը հրազենային վնասվածք չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

«Խիստ նախնական տվյալներով՝ վնասվածքը բնորոշ է կտրող-ծակող գործիքի»,- ասաց դատախազը:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշենք, որ ժամը 13:50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ, մահացած մարդ կա, մահացողը կին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանված է հայտնաբերվել Անահիտ Իսկանդարյանը: Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:

  • Կիսվել: