ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Նոր մանրամասներ և կադրեր Մոսկվայում հայ բռնցքամարտի չեմպիոնի սպանությունից

Նոր մանրամասներ և կադրեր Մոսկվայում հայ բռնցքամարտի չեմպիոնի սպանությունից

Համացանցում հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից:

Ըստ ԶԼՄ-երի Բոլյանը «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործով առանցքային վկա էր։ Ըստ այլ աղբյուրների Բոլյանի սպանությունը կապված է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ Անդիկի սպանության հետ։

Ավելի վաղ հաղորդվել էինք, որ Մոսկվայում երեկ երեկոյան գնդակահարել են հայ մարզիկ, թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին: Նրա դին, մեքենան կայանելիս, հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը։

Տեղեկացնենք, որ 1979 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Բոլյանն իր կարիերայի ընթացքում երեք անգամ հռչակվել է WPKA վարկածով թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ունի բազմաթիվ այլ մրցանակներ: 2004-ից նա բնակվում էր Մոսկվայում։ Նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ:

  • Կիսվել: