Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հիվանդանոց տեղափոխվածները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են՝ փոխգնդապետ ու մայոր (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթնացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդնրի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։ Վթարի հետևանքով էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց; Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Գարիկ Կարապետյանն ու Համլետ Գյորգյանը։



