ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Նոր մանրամասներ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարից. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Նոր մանրամասներ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարից. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
 
Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։
 
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: