հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Նոր մանրամասներ այսօր Երուսաղեմի հայկական թաղամասի վրա տեղի ունեցած հարձակումից

Նոր մանրամասներ այսօր Երուսաղեմի հայկական թաղամասի վրա տեղի ունեցած հարձակումից

Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն ոչ թե բերման են ենթարկվել, այլ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։ Հին քաղաքի ոստիկանությունը կարող էր դեպքի վայր հասնել առավելագույնը 2֊3 րոպեի ընթացքում, բայց ահազանգից հետո հայտնվել է միայն 20 րոպե անց։ 30 ահաբեկչից ձերբակալել են միայն 5 հոգու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:

«Սրանց հետևում կանգնած է Ջորջ Վառվառ անունով մի արաբ, ով Դանի Ռոյթմանի գործընկերն է։ Ոստիկանությունը փողոցում դիմակավոր մարդկանց առանց դատ ու դատաստանի տեղում գնդակահարում է ու միայն հայերի վրա այս հարձակման ժամանակ է որ այս պռովոկատոռ ահաբեկիչները նույնիսկ չեն ձերբակալվում ու իրենց կողքը կանգնած ոստիկանին անտեսելով քարեր են նետում հայերի ուղղությամբ ու սա այն դեպքում որ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների կազմում պաշտպանում են Իսրայելի անդորրն, իսկ դեկտեմբերի 22֊ին հայկական արմատներ ունեցող ավագ սերժանտ Նիր֊Ռաֆայել Կանանյանն իր կյանքը զոհաբերեց։

Սա արդեն 2 նմանատիպ հարձակումն է մեր համայնքի վրա։ Դիմակավոր ու սևազգեստ այս ահաբեկիչների մեջ կային ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ ու ներքին անվտանգության նախարար Բեն Գվիռն ու ներքին գործերի նախարար Մոշե Արբելն անկասկած շահագրգիռ կողմ են որպեսզի հայերին հայրենազրկեն, ինչպես արեցին Արցախում իրենց բարեկամ ազիկների հետ միասին, ովքեր այսօր իրենց թուրք եղբայրների հետ մեկտեղ պաղեստինցիներ《իրավունքներն》են պաշտպանում։

Ի միջայլոց շուտով կհրապարակեմ մի վերլուծություն Իսրայելի քրիստոնյա բնակչության թվաքանակի մասին։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,-նշել է նա։

Ավելի վաղի հայտնել էինք, որ ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

Շարժման անդամները տեղեկացրել էին, որ այդ անձինք փորձել են ներս մտնել և տարածքն իրենց ձեռք վերցնել՝ ընդդեմ օրենքի: Սակայն հոգևորականները, երիտասարդները պաշտպանել են հողատարածքը: Երկու հայ երիտասարդների ոստիկանները բերման էին ենթարկել:

  • Կիսվել: