կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նոր Խարբերդում անասնագոմ է այրվել

Նոր Խարբերդում անասնագոմ է այրվել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած կենցաղային իրեր։

 

  • Կիսվել: