հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կայանած ավտոմեքենա է այրվել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում կայանած ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 03։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցում կայանած ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տներից մեկի դիմաց այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մարվել է ժամը 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: