երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր Հաճն տանող ճանապարհին ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

Նոր Հաճն տանող ճանապարհին ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արզնու խճուղու վերջնամասում «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Ղ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար հատվածում գտնվող արտաքին լուսավորման սյանը. ուղևոր Ա․ Ղ․-ն (ծնված 1996 թ․) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և մյուս ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: