ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր համակարգ է ստեղծվել, որը պետք է հնարավորություն տա ավելի որակյալ դասագրքեր ունենալ մեր աշակերտների սեղանին. Փաշինյան

Նոր համակարգ է ստեղծվել, որը պետք է հնարավորություն տա ավելի որակյալ դասագրքեր ունենալ մեր աշակերտների սեղանին. Փաշինյան

Երբ մենք ասում ենք՝ բուհերում կուսակցական պատկանելություն չպետք է լինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ և քաղաքական խմբեր գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ և բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:

Անդրադառնալով դասագրքերի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչ վերաբերում է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, այո՛, մենք երբեք չենք ասել, որ թեկուզ նույն դասագրքերում ամեն ինչ անթերի է, մենք ասում ենք՝ նոր համակարգ է ստեղծվել, որը պետք է մեզ և ՀՀ-ին հնարավորություն տա ավելի ու ավելի որակյալ դասագրքեր ունենալ մեր աշակերտների սեղանին»:

  • Կիսվել: