կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Նոր դասագրքի մեջ կա և՛ քարտեզը, և՛ առաջադրանքները, դասագիրքը Աստվածաշունչ չէ. հեղինակ

Նոր դասագրքի մեջ կա և՛ քարտեզը, և՛ առաջադրանքները, դասագիրքը Աստվածաշունչ չէ. հեղինակ

Եթե Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի բովանդակության համատեքստում առաջնորդվեի նախորդ մոդելներով, Խորհրդային տարիների գաղափարաբանական մշակված բայց չերևացող իրողություններով, գուցե ինչ-որ տեղով աննկատ կանցներ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց պատմաբան, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։

«Մենք բովանդակությանը կցել ենք նոր առաջադրանքներ, քանի որ դասագրքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ աշակերտների մոտ պետք է ձևավորվի քննական մտածողությունը, գումարած՝ պատմական մտածողություն։ Այսինքն՝ մենք դասագրքում բովանդակային փոփոխություններ չենք արել, թեպետ կան որոշ հատվածներ, որոնք մեկնաբանվել են նորովի, սակայն շեշտադրումը գնացել է նաև առաջադրանքների ուղղությամբ»,- նշեց հեղինակը։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս դասագիրքը նորություն է, և կարևոր փոփոխությունների տեղիք տվող դասագիրք է. «Այստեղ չեք գտնի մի հատված, որը անտեղի կլինի, և աշակերտների ուշադրություն շեղող չի լինի։ Եթե նախկինում կային քարտեզներ, ապա դրանք պարզապես քարտեզներ էին, նոր դասագրքի մեջ կա և՛ քարտեզը, և՛ առաջադրանքները։ Դասագիրքը Աստվածաշունչ չէ, այստեղ կարևոր է նաև ուսուցչի դերը, իսկ գիրքը խթանող ազդեցություն ունի»։

  • Կիսվել: