կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր ատոմակայանի՝ իրականում ատոմային բլոկի կառուցումը կառավարության հիմնական նպատակն է. Արա Մարջանյան

Նոր ատոմակայանի՝ իրականում ատոմային բլոկի կառուցումը կառավարության հիմնական նպատակն է. Արա Մարջանյան

Նոր ատոմակայանի՝ իրականում ատոմային բլոկի կառուցումը կառավարության հիմնական նպատակն է: Այսօր տեղի ունեցած  «Նոր ատոմային բլոկը ՀՀ էներգետիկ և ազգային անվտանգության համատեքստում» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը:

«Ռազմավարությունում կա ատոմային էներգետիկային ոչ անմիջական վերաբերող դրույթ, խոսքը գնում է  Հյուսիս- Հարավ տարանցիկ միջանցքի կառուման մասին, այստեղ ֆիքսվում է հետեւյալը, որ այդ տարանցիկ միջանցքի երկարությամբ կառուցվող Հայստան-Իրան եւ Հայաստան- Վրաստան էլեկտրահաղորդման գծերը եւ ենթակառուցվածքները որոշիչ դեր ունեն տարածաշրջանային նշանակության էներգետիկ համակարգ ունենալու հարցում: Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ի համար ինչպես կամուրջ հանդիսանալ ավելի գլոբալ էներգետիկ շուկաների հետ, առաջնահերթ Իրանի եւ Վրաստանի հետ  փոխշահավետ էլեկտրաէներգիայի առեւտրի օգտագործման համար: Այս ծրագրի ամբողջական իրագործումը կբարձրացնի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը»,- ասաց նա:

Երկրորդը՝ 2022 թվականի սկզբին կնքվեց հայ-ռուսական հուշագիր ու կայացվեց երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման որոշում:

«ՀՀ նոր ատոմակայանի էներգաբլոկի արժեքի հաշվարկները իրականացանում են ՌԴ պետական բարձրագույն խմբի ձեռնարկություններից մեկը, տեխնիկատնտեսական հիմնավորման վեջնաժամկետը նախատեսվում է մինչեւ 2025 թվականի ավարտ: Ենթադրվում է, որ նոր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000-1200 մեգավատ: Վերջապես 3-րդ հարցը, որը կուզեի շեշտեի, դա հունիսի 6-ի վարչապետի որոշումն էր միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը երկամսյա ժամկետում պետք է ներկայացնի կատարված աշխատանքի մասին, իսկ երկամսյա ժամկետը վերջանում է օգոստոսի 6-ին»,- ասաց նա:

Արա Մարջանյանը նշեց, որ այս պահին մոդուլային ռեակտորներ շահագործվում են միայն Չինաստանում եւ Ռուսաստանում, ավելին՝ այս պահին կառուցվում են միայն ՌԴ-ում եւ 2 հատ Չինաստանում, իսկ ԱՄՆ-ում միայն նախագծման եւ փորձարկման փուլերում են գտնվում:

  • Կիսվել: