Նոր Արտագերս գյուղում մեքենա է այրվել
Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Կ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Հրդեհի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։


