չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Նոր Արեշի փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Նոր Արեշի փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Հունիսի 2-ին, ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16:51-ին:

  • Կիսվել: