չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Նման զանգվածային սպանություններն արդարացում չունեն․ Բորել

Նման զանգվածային սպանություններն արդարացում չունեն․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման զանգվածային սպանություններն արդարացում չունեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ պաղեստինյան արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ Սաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ հարվածի մասին՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված:


  • Կիսվել: