շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նկուղը մաքրելիս հայտնաբերվել է պայթուցիկ նյութ

Նկուղը մաքրելիս հայտնաբերվել է պայթուցիկ նյութ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.15-ին, «911» ծառայություն է ահազանգել Նոր Նորքի 4-րդ զանգվածի համատիրության ինժիներն ու հայտնել, որ Ա. Հովհաննիսյան փողոցի շենքի նկուղը մաքրելիս հայտնաբերել է «Տրոտիլ» տիպի պայթուցիկ նյութ: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության ինժիներական սակրավորական ջոկատի խումբը: Նշված շենքի նկուղում հայտնաբերել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ, 2 պայթուցիչ, լուսային 5 գլանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

  • Կիսվել: